ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հղված հանրագիրը՝ հարկային հայտարարագիրը հրապարակելու պահանջով, ավելի քան 250 հազար ստորագրություն է հավաքել վարչակազմի՝ petitions.whitehouse.gov հանրագրերի համար կայքում հայտնվելու պահից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփին հղված հանրագիրը, որը հրապարակվել է հունվարի 20-ին, մեկ օրից պակաս ժամանակում 100 հազար ձայն է հավաքել, որն անհրաժեշտ է Սպիտակ տան պատասխանի համար:
Հանրագիրն արդեն 250 հազար 956 մարդ է ստորագրել, վկայում է կայքի հաշվարկը:
Իսկ WikiLeaks կայքը հայտարարել է գործարարի կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակելու պլանների մասին, եթե իրեն հաջողվի ձեռք բերել այդ տվյալները:
Մինչդեռ, ինչպես ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է պետության ղեկավարի ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի հրապարակի իր հարկային հայտարարագիրը:
«Մարդկանց դա հետաքրքիր չէր, երբ նրանք քվեարկում էին նրա օգտին,- ասել է խորհրդականը:- Ամերիկացիներին շատ ավելի հետաքրքիր է, թե ինչ տեսք կունենան իրենց սեփական հարկային հայտարարագրերը Թրամփի նախագահության ժամանակ, այլ ոչ թե այն, թե իրենից ինչ է ներկայացնում նրա հայտարարագիրը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: