Համացանցում անհանգստացնող լուրեր էին պտտվում Ռիհաննայի եւ A$AP Rocky-ի բաժանման մասին։ Ռեփերին մեղադրել են դիզայներ Ամինա Մուադդիի հետ դավաճանելու մեջ, եւ իբր, երբ Ռիհաննան իմացել է այդ մասին, ապրիլի 6-ին լքել է նրան։ Բայց լուրերը չեն հաստատվում։ Համենայն դեպս այդպես են ասում աստղերին մոտ կանգնած TMZ-ի աղբյուրները։
Աղբյուրները հայտնում են, որ իրենք միշտ կապի մեջ են ինչպես Ռիհաննայի, այնպես էլ A$AP Rocky-ի հետ եւ համոզված են, որ այդ լուրերը 100%-ով կեղծ են: Ռեփերը չի խաբել երգչուհուն, եւ, իհարկե, նրանք դեռ միասին են։ Ինքը՝ Ամինա Մուադդին, նույնպես երկար ժամանակ է, ինչ հարաբերությունների մեջ է, իսկ Ռիհաննային եւ նրա սիրելիին միասին նկատել են իրենց «բաժանման օրվանից» հետո։ Ի դեպ, Ռիհաննան ու Ամինան շարունակում են միասին աշխատել, սակայն համացանցի «բնակիչներն» արդեն սկսել են ատել անմեղ դիզայներին։
Այսպիսով, զույգի երկրպագուները հաստատ կարող են որոշ ժամանակ շունչ քաշել։ Քանի դեռ աստղերն իրենք հրապարակայնորեն չեն հերքել այս լուրերը, գրեթե անհնար է վստահ լինել: Հիշեցնենք, որ շատ շուտով Ռիհաննան եւ A$AP Rocky-ն առաջին անգամ ծնողներ են դառնալու, այժմ երգչուհին հղիության վերջին փուլում է։