Հնդկացի գործարարը Իլոն Մասկին առաջարկել է «Թվիթեր»-ի փոխարեն գնել Շրի Լանկայի արտաքին պարտքը
Advertisement 1000 x 90

Հնդկացի գործարարը Իլոն Մասկին առաջարկել է «Թվիթեր»-ի փոխարեն գնել Շրի Լանկայի արտաքին պարտքը

Էլեկտրոնային կոմերցիոն ոլորտում գործունեություն ծավալող հնդկական խոշոր Snapdeal ընկերության ղեկավար Կունալ Բահլն առաջարկել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին «Թվիթեր»-ի փոխարեն գնել Շրի Լանկայի արտաքին պարտքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Mint պարբերականը:

«Իլոն Մասկը «Թվիթեր»-ի համար առաջարկում է 43 մլրդ ԱՄՆ դոլար: Շրի Լանկայի արտաքին պարտքը 45 մլրդ ԱՄՆ դոլար է: Նա կարող է գնել այն ու անվանել իրեն Ցեյլոն Մասկ»,- ասել է Բահլը:

Իլոն Մասկը, ով վերջերս դարձել է «Թվիթեր»-ի ամենախոշոր բաժնետերը, առաջարկել է գնել ընկերությունը 41.39 մլրդ ԱՄՆ դոլարով:

shantnews.am



Նման նյութեր