«Ինչ արել եմ` ճիշտ եմ արել». Էրիկը «X factor 4»–ում ընտրության և մասնակիցներին սթրեսի ենթարկելու քննարկումների մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Ինչ արել եմ` ճիշտ եմ արել». Էրիկը «X factor 4»–ում ընտրության և մասնակիցներին սթրեսի ենթարկելու քննարկումների մասին. life.tert.am

«X factor 4» նախագծի «4 աթոռի մենամարտ» փուլը համացանցում մեծ քննարկման առիթ է դարձել։ Որոշ մարդիկ համամիտ են Էրիկի ընտրության հետ, որոշները`ոչ։ Էրիկին մեղադրեցին մասնակիցներին սթրեսի ենթարկելու համար։ Tert.am Life–ը կապ հաստատեց երգչի հետ` խոսելու իր որոշման և շրջանառվող լուրերի մասին։

-Հաջորդ փուլ անցան 4 մասնակից` Իննան, Դիանան, Մանեն, Հասմիկը։ Ինչո՞ւ հենց նրանք:

-Սովորաբար չեմ սիրում իմ որոշումներից հետո մեկնաբանություն տալ։ Եթե վերջնական որոշում եմ կայացնում, հստակ գիտեմ` ինչ եմ անում, և դա ոչ մի կերպ չի քննարկվում։ Կարծում եմ՝ ինչ արել եմ, ճիշտ եմ արել, որովհետև ամբողջ հաղորդման ընթացքում նշել եմ, որ յուրաքանչյուր մասնակից էլ արժանի է հաղթելու, բայց ըստ նախագծի կանոնների՝ հաջորդ փուլ պետք է 4 հոգի անցնի։ Միանշանակ, ով էլ դուրս գար, խոսակցություններ լինելու էին։ Չանցած մասնակիցների համար ուրախ եմ, քանի որ նրանք արդեն ունեն հանդիսատես։ Ես միշտ նշել եմ, որ նրանց կողքին կլինեմ ու կաջակցեմ ամեն հարցում։ Պետք է ընդունել, որ այս փուլից հետո ամեն ինչ չի ավարտվում։ Սա միայն սկիզբն է։

-Ձեր ընտրած քառյակում տեսնո՞ւմ եք «X factor 4»–ի հաղթողին։

-Ինձ համար 4 մասնակիցն էլ հավասար են։ Եթերից շատ բան այլ կերպ է երևում, հանդիսատեսը չի տեսնում, թե փորձերի ժամանակ ինչպես ենք եկել այդ արդյունքին, քանի երգ է փոխվել և այլն։ Երբ ասում ես, հայերեն երգիր, չեն կարողանում։ Անգլերենը հեշտ են կրկնօրինակում։ Ուզում եմ, որ նրանք ունենան անհատականություն, երգեն այնպես, ինչպես զգում են։ Ինձ համար կհաղթի այն մասնակիցը, որը կհաղթահարի այն իր առաջ դրված առաջադրանքները։ Ի վերջո, ցանկացած մասնակցի համար «X factor»–ը փորձություն է։ Նրանց համար նորություն չէ, որ վերջում ընտրվելու է մեկը։

-Համացանցում քննարկում են, որ սթրեսի եք ենթարկել մասնակիցներին։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Համացանցում այսօր այնքան անիմաստ նյութեր են շրջանառվում` լայքեր հավաքելու համար, որ չեմ ուզում խոսել։ Ես պատրաստ եմ անձամբ պատասխան տալ այն մարդկանց, որոնք իմ առաջ այդ ամենը կասեն, ոչ թե ֆեյսբուքի կեղծ էջերին։ Ի՞նչ սթրեսի մասին է խոսքը։ Սա նախագիծ է և այս փուլում պետք է ընտրվեին 4–ը։

Ամբողջությամբ՝ life.tert.am