Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ կոռուպցիայի գործով ձերբակալված բժիշկների թվում է նաև իրեն բուժող բժիշկը, հայտնում է Sputnik Բելառուսը։
«Ցավալի է, որ նրանց թվում է նաև «նախագահի բժիշկը»։ Այդ փաստը վշտացրել է ինձ, բայց օրենքը օրենք է և բոլորին է վերաբերում»,– ասել է պետության ղեկավարը։
Բելառուսի առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչը, գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը և պետանվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելն այսօր են Բելառուսի նախագահին զեկուցել, որ բժշկության ոլորտում կոռուպցիայի գործի շրջանակում ավելի քան 30 պաշտոնյաներ են ձերբակալվել։