Դիպուկահարնե՞ր, թե՞ օպերատորներ Օպերայի տանիքին. «Ժողովուրդ»
Advertisement 1000 x 90

Դիպուկահարնե՞ր, թե՞ օպերատորներ Օպերայի տանիքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսը հսկվել է Օպերայի շենքի տանիքից:

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ, ինչից երեւում է, որ Օպերայի շենքի տանիքում կանգնած մի քանի տղամարդ հետեւում են Վանեցյանի ասուլիսին ու, ըստ երեւույթին, տեսանկարահանում այն: Թե ովքեր են այդ մարդիկ, միայն ենթադրել կարելի է: Պարզ է, սակայն, որ նրանք եթե Վանեցյանի համախոհները, առավելեւս՝ լրագրողներ լինեին, այդտեղ չէին բարձրանա. ո՛չ լրագրողները, ո՛չ էլ ասուլիսով հետաքրքրված անձինք Վանեցյանին տանիքից տեսնելու ու նկարելու շարժառիթ հաստատ չէին ունենա։

Օպերայի տանիք հետաքրքրասեր այդ մարդկանց ըստ երեւույթին իշխանությունն էր գործուղել՝ հաշվելու հավաքվածներին ու վերեւից տեսնելու, թե հրապարակում ինչ է կատարվում։ Թե ում թուլտվությամբ էին այդ մարդիկ Օպերայի տանիք բարաձրացել (ոչ բոլորին է հասանելի այդ տարածքը), մեզ պարզել չհաջողվեց։

Չկարողացանք ճշտել նաեւ, թե ասուլիսին վերեւից հետեւողներին զենք ամրակցված եղել է, թե ոչ։ Շենքերի տանիքներում, որպես կանոն, դիպուկահարներն են կանգնում՝ հետեւելու իշխանության պաշտոնյաներին, իսկ Վանեցյանը, հիշեցնենք, ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավար է։



Նման նյութեր