Այսօր 58 տարեկան հասակում մահացել է գրող, հրապարակախոս, լրագրող Վահան Իշխանյանը։ Նրա մահվան պատճառը երկարատև և ծանր հիվանդությունն էր։
Վահան Իշխանյանը ծնվել էր 1964թ.-ին Երևանում: Աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից: Համախոհների հետ հիմնադրել է «Ինքնագիր» գրական ակումբը:
Նրա գրքերից են`«Ռուսուլմանի նոթեր» 2017թ., «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները» 2014թ., «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ) 2014թ., «Անմազ» (պատմվածքների ժողովածու) 2010թ., «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ) 2010թ., «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» 2004թ., և այլն։