Արքայազն Հարին և Մեգան Մարքլը, ովքեր Հաագայում էին «Անհաղթների խաղերի» ժամանակ, ապրել են Hilton հյուրանոցում՝ մասնավոր վերելակով համարում։ Այդ մասին գրում է The Sun-ը։
Հրատարակության տվյալներով՝ ամուսինների տրամադրության տակ է եղել բնակելի տարածք՝ մասնավոր վերելակով, և նույն հարկում լրացուցիչ սենյակներով։
Համարը ներառում էր ննջասենյակ՝ թագավորական մահճակալով, երկու լոգասենյակ՝ անձրևային ցնցուղով, առանձին հանդիպումների սենյակ և քաղաքին նայող մասնավոր պատշգամբ:
Անցած չորեքշաբթիից շաբաթ հյուրանոցի հանգստի սենյակը փակ էր, որպեսզի արքայազն Հարին և Մեգան Մարքլը կարողանան օգտագործել այն իրենց օգնականների հետ հանդիպելու համար:
Հյուրանոցային համարում մեկ գիշերվա արժեքը կազմել է 2000 ֆունտ:
Նշվում է, որ դուքսերը սենյակներում ապրել են ապրիլի 16-ից մինչև ապրիլի 17-ը։ Ինչպես հայտնում է Daily Mail-ի աղբյուրը, նրանք Հաագայից տեղափոխվել են Ամստերդամ։