Ռուս հումորիստ Մաքսիմ Գալկինը կնոջ՝ Ալլա Պուգաչովայի հետ հանգստանում էր Իսրայելում, սակայն պրիմադոննայի ամուսնուն ոստիկանության տեղի բաժին են տեղափոխել ու հարցաքննել լողափին նրա ծանոթի մահվան հանգամանքների մասին։ Ասում են՝ Մաքսիմ Գալկինը վերջինն է եղել, որ տղամարդուն կենդանի վիճակում է տեսել։
«Գալկինն իր ծանոթի հետ լողափին է եղել, սակակն որոշ ժամանակ անց վերջինս չպարզված հանգամանքների արդյունքում խեղդվել է ծովում լողալիս։ Մաքսիմը վերջիններից է, որ տղամարդուն տեսել է կենդանի վիճակում։ Այդ պատճառով նրան ոստիկանության տեղի բաժին են տարել ցուցմունք տալու համար»,- աստղի հարեւաններից մեկի խոսքերը մեջբերել է StarHit-ը։
Վերջին շրջանում Մաքսիմը հազվադեպ է կապի դուրս գալիս սոցիալական ցանցերում, սակայն նախորդ կիրակի օրը եղել է Իսրայելի ռեստորաններից մեկում։ Հունիսին ծրագրված է Գալկինի համերգային մեծ ծրագիրն Իսրայելի քաղաքներում։