Դերասան և երգիչ Հայ Պետրոսյանն արդեն մեկ տարի է՝ ամուսնացած է։ Նա Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել կնոջ՝ Անիտա Թադևոսյանի հետ և հեղինակային տողեր նվիրել նրան:
«Բախտը ժպտաց
Էս մեր Հայկին,
Գտավ մեծ Սեր
Գտավ հայ կին:
Նրան սիրեց,
Սիրտը գերեց
Ու տուն բերեց:
Դարձան նրանք
Նոր ընտանիք,
Իրար գրկում
Շատ երջանիկ,
Փափագում են
Սիրո գաղտնիք:
Անունը սիրո`Անի
Չքնաղ, գեղանի,
Սրտի սպեղանի,
Ասենք երա՜նի
Էս մեր Հայկին
Որ դարձավ Տեր
Ունի Տիկին:
Սերիկս, շնորհավոր մեր ամուսնության առաջին տարեդարձը: Իրարից լինենք անպակաս
Կհանդիպենք էսօր, տասից տաս պակաս: Չուշանաս: Սիրում եմ քեզ անհամաչափ,
Ես կասեի նույնիսկ անչափ»: