Աստղագուշակ՝ ապրիլի 20-ի համար
Advertisement 1000 x 90

Աստղագուշակ՝ ապրիլի 20-ի համար

ԽՈՅԵՐ

Ձեր երջանկությունը հենց ձեր կողքին է։ Այն պարզապես տեսնել է պետք։ Դրա համար պարզապես հարկավոր է փոքր-ինչ շեղվել ձեր ընտրած ճանապարհից եւ ավելի ուշադիր լինել։ Բայց աստղերը հուշում են, որ երջանիկ լինելու համար արժե նման քայլի գնալ։

ՑԼԵՐ

Ձեր երկրորդ կեսին բացված գրքի պես կարդում եք։ Դուք վաղուց արդեն գիտեիք, թե ինչպես է Նա արձագանքելու ձեր այսօրվա հայտարարությանը։ Դուք զգում եք, որ ձանձրանում եք ձեր սիրելիի կողքին։ Բայց փորձեք այդ ամենին այլ տեսանկյունից նայել։ Եթե ձեր ընտրյալը անակնկալ չի մատուցում ձեզ, կարող եք ընկալել դա, որպես հաստատության եւ հուսալիության նշան։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր երազանքների տղամարդու/կնոջ սիրտը գրավելու համար ձեզ հարկավոր է ինքնավստահ լինել ոչ թե 100, այլ 200 տոկոսով։ Դուք չպետք է մի չնչին անգամ կասկածեք ձեր ուժերի եւ հնարավորությունների վրա։ Ձեզ եզակի շանս է տրված, բաց մի թողեք այն։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ինչ էլ ձեր սիրելի էակն անի, միեւնույն է, ձեզ ինչ-որ բան սխալ կամ թերի կթվա։ Սակայն հարաբերությունները չփչացնելու եւ ավելորդ տարաձայնություններից խուսափելու համար հարկավոր է այդ նույնն ասել ավելի նուրբ, ավելի մեղմ, առանց վիրավորելու եւ կոպտելու։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Նույնիսկ եթե մտածում եք, որ ձեզ դուր եկած անձնավորությունը այնքան էլ համապատասխան եւ ձեզ հասակակից չէ, ուրեմն վստահ եղեք, որ ձեր ծանոթությունից ոչ մի լավ դրական արդյունք չարժե ակնկալել։ Ինչ էլ որ մտածեք, անպայման գնացեք Նրա հետ հանդիպման։ Առաջին՝ արտաքին տեսքը խաբուսիկ է, երկրորդ՝ սիրո հարցում տարիքը խոչընդոտ չէ։

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերը հուշում են, որ երեկոն պետք է ձեր սիրելի էակի հետ անցկացնեք։ Ավելի նախընտրելի է եթե գնաք մարզադահլիճ կամ սպորտային խաղի մասնակցեք՝ ֆուտբոլ, թենիս կամ շախմատ։ Կարեւոր է, որ միասին հիանալի ժամանակ անցկացնեք, միասին հոգնեք, հետո  որ միասին մի լավ հանգստանաք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Կատարեք այն խոստումը, որ վերջերս տվել էիք ձեր սիրելի էակին։ Դա այնքան էլ դժվար չէ, որքան թվում է։ Նույնիսկ եթե կարծում եք, որ այն անիրականանալի է, այսօր ձեզ կհաջողվի այլ տեսանկյունից նայել դրան։ Արդյունքում դուք ոչ միայն կգտնեք լուծումը, այլեւ շատ հեշտ ու արագ կկատարեք ձեր խոստումը։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրելիի հետ դերային փոփոխություն արեք։ Թող այսօր Նա լինի ղեկավարի դերում եւ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի։ Կամ փորձեք վերահսկել Նրա ամեն քայլ, ամեն խոսքը, պատասխնատվություն ստանձնեք Նրա համար։ Իսկ հիմա մտածեք, թե որքան դժվար է ձեր սիրելիի համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Դուք մտահոգված եք լինելու ձեր երկրորդ կեսի համար։ Նրա պահվածքը շատ անկանխատեսելի եւ անհասկանալի կլինի այսօր։ Բայց աստղերը հուշում են, որ անհանգստանալու կարիք կա։ Նա հասուն մարդ է եւ անում է այն, ինչ ճիշտ է համարում կամ իրեն դուր է գալիս։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր խնդիրը կլուծվի միայն այն դեպքում, եթե ձեր առաջ մի կարեւոր նպատակ դնեք՝ ինչի եք ցանկանում հասնել եւ կարող եք նույնը բացատրել ձեր սիրելիին, որպեսզի Նա նույնպես հասկանա եւ ըմբռնի ձեզ։ Միայն թե ձեր նպատակը պետք է հստակ եւ մտածված լինի։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ համար դժվար կլինի հասկանալ, թե ինչ է ցանկանում ձեր սիրելին։ Դուք հազար ու մի հետաքրքիր նախադասություն կմտածեք, սակայն հավանականությունը շատ մեծ է, որ դուք այդպես էլ ճշմարտությունը չեք իմանա։ Սակայն պետք է շատ զգոն լինեք, որպեսզի թույլ չտաք, որ ձեր անվստահությունը ազդի հարաբերությունների վրա։

ՁԿՆԵՐ

Ձեր ցանկություններն ավելի մեծ կլինեն, քան պարտավորությունները, այդ պատճառով դա միգուցե այնքան էլ հաճելի չլինի ձեր ընտրյալի համար։ Այսօր աստղերը հուշում են փոխել ձեր առաջնահերթությունները եւ հաշվի առնել նաեւ Նրա կարծիքը։

lurer.com