Հայաստանում բենզինը, դիզվառելիքն ու սեղմված գազը օր-օրի թանկանում են՝ հասնելով «աստղաբաշխական» թվերի, և ոչ ոք սրա դեմը չի փորձում առնել։ Երեկ նկատեցինք, որ ապրիլի 1-ից հետո, երբ բնական գազը նորից թանկացավ Հայաստանում, գազալցակայանները ևս թանկացրել են գազը։ Օրինակ՝ «Էկոգազ»-ում գազի մեկ ԿԳ-ն դարձել է 340 դրամ, այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ 310 դրամ էր։ Գազը 10-30 դրամով թանկացել է նաև այլ գազալցակայաններում, թեպետ որոշ գազալցակայաններ դեռ պահպանել են հարաբերական ցածր գինը՝ 300-310 դրամ։
Գազին զուգահեռ՝ օր-օրի թնականում են նաև բենզինն ու դզիվառելիքը։ Այսօր լցակայաններում մեկ լիտր «ռեգուլյար» տեսակի բենզինը 510 դրամ է, «պրեմիումը»՝ 530 դրամ։ Ամենադաժանը, սակայն, դիզելային շարժիչով մեքենա վարողների, այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկա շահագործողների համար է, քանզի այսօր դիզվառելիքն այսօր ամենաթանակնն է բոլոր վառելիքների շարքում։ Այսօրվա դրությամբ մեկ լիտր դիզելն արժեք 600 դրամ։ Այսպիսի գին նախկինում երբևէ չէր եղել, բայց ոչ ոք դրա դեմ ոչ բողոքում է, ոչ էլ փողոց է դուրս գալիս ակցիայի՝ ընդդեմ թանկացումների։