Ձերբակալվել է Ռիհաննայի սիրելին` ռեփեր ASAP Rocky-ն
Advertisement 1000 x 90

Ձերբակալվել է Ռիհաննայի սիրելին` ռեփեր ASAP Rocky-ն

Ռեփեր ASAP Rocky-ն (իսկական անունը՝ Ռաքիմ Մայերս) ձերբակալվել է Լոս Անջելեսում՝ հրաձգության միջադեպին մասնակցության համար։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերին։  Ձերբակալությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի օդանավակայանում անմիջապես Բարբադոսից ժամանելուն պես, որտեղ նա հանգստանում էր իր սիրելիի՝ երգչուհի Ռիհաննայի հետ։ Մայերսը հետաքննվում է 2021 թվականի նոյեմբերից՝ հարձակման միջադեպից հետո։