Զոհվածների մայրերի հաղորդման հիմա վրա հարուցվել է քրեական գործ. hraparak.am
Advertisement 1000 x 90

Զոհվածների մայրերի հաղորդման հիմա վրա հարուցվել է քրեական գործ. hraparak.am

Աննա Հակոբյանը մարտի 26-ին միջոցառում էր կազմակերպել կանանց միամսյակին նվիրված, որին ներկա էին արցախյան պատերազմներում զոհվածների մայրերը, կանայք, քույրերը, տատիկները։ Միջոցառման տեսանյութը նախ վարչապետի տիկինը հրապարկեց Ֆեյսբուքում, այնուհետեւ՝ երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը եւս ներկա է եղել, նաեւ երգել է իր հայտնի «Խաչիկը, Վաչիկը» երգը, որի տակ ներկաները պարել էին։ Հրապարակված տեսանյութերն աղմուկ առաջացրեցին սոցիալական հարթակներում։ Մի մասը զոհվածների մայրերին մեղադրում էին պարելու-ուրախանալու համար, սակայն առավել մեծ մասը մեղադրում էին Աննա Հակոբյանի հետ հանդիպելու համար, քանի որ հող հանձնած եւ իրենց որդիների մահվան պատճառ դարձած վարչապետի եւ նրա կնոջ հետ հանդիպելը պատիվ չի բերում զոհերի հարազատներին։

Քննադատություններն այնքան շատ էին, որ թե՛ Աննա Հակոբյանը, թե՛ Սիլվա Հակոբյանը հաջորդ օրերին անդրադարձան մեղադրանքներին եւ աղմուկին։ Առաջինը կոչ արեց մայրերին լինել ուժեղ եւ խոսակցությունը տեղափոխեց մայրերին` ապրելուց զրկելու դաշտ, իսկ երգչուհին նշեց, որ երգել է այն երգերը, որոնք մայրերն են ցանկացել եւ փորձել է թեթեւացնել նրանց վիշտը։

Ապա տեղեկացանք, որ միջոցառմանը մասնակցած մի քանի զոհվածների մայրեր հավաքվել եւ գնացել էին ոստիկանություն՝ հաղորդում տալով Ֆեյսբուք սոցիալական ցանցում իրենց վիրավորելու դեպքի կապակցությամբ։

Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ մայրերի տված հաղորդման հիմա վրա Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով (ծանր վիրավորանք հասցնել) հարուցվել է քրեական գործ եւ այն ուղարկվել Քննչական կոմիտե։

Վերջին Արցախյան պատերազմում զոհված Սուրեն Բաբայանի (Կապավոր կյաժ) մայրը՝ Գալինա Բաբայանը եւս մասնակցել է այդ միջոցառմանը, նա այն մայրերից մեկն է, որը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

Բաբայանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն չեն կանչել ՔԿ՝ որեւէ քննչական գործողության մասնակցելու, ապա ավելացրեց, որ մինչեւ վերջ գնալու է, որ իրենց վիրավորողները պատժվեն․ «Ես չեմ զղջում, քանի որ ես մինչեւ օրս անկողնուց դուրս չեմ գալիս, սթրեսից ես գիտակցության կորուստ եմ ունեցել, մեզ իրավունք չկա՞, որ մենք մի տեղ գնանք»։

Հարցին, թե հարյուրավոր մեկնաբանություններ եւ գրառումներ են եղել իրենց հասցեին, ինչպե՞ս են նրանց բոլորին պատասխանատվության ենթարկելու, Բաբայանն ասաց՝ չգիտեմ․ «Ես չգիտեմ, իմ ուղեղը չի աշխատում, արդեն իմ հոգեկանը խախտվում ա, ո՞նց կարելի ա մարդկանց վիրավորել, թող իրենք գիտակցեն, որ ամեն բառի, ամեն իմ արցունքի համար իրենք պատասխան են տալու, ես չեմ զղջալու, ոնց որ ես եմ սենց մրմռումը սիրտս տառապում, նույնն էլ իրենք են տառապելու իրենց խոսքերի համար»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝hraparak.am



Նման նյութեր