Բանջարեղենը մի քանի անգամ թանկացել է. որն է պատճառը. armlur.am
Advertisement 1000 x 90

Բանջարեղենը մի քանի անգամ թանկացել է. որն է պատճառը. armlur.am

Հայաստանում բանջարեղենը մի քանի անգամ թանկացել է: ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրություն անցկացրեց սպառողական շուկայում եւ պարզեց, որ մեկ կիլոգրամ կարտոֆիլի գինը կազմում է 400-430 դրամ, իսկ կաղամբի մեկ կիլոգրամն արժե 300 դրամ: Մյուս կողմից, վարունգի ու լոլիկի գներն օր օրի է թանկանում: Օրինակ, լոլիկի մեկ կիլոգրամը գերազանցում է 1000 դրամը, սուպերմարկետներ կան, որտեղ այն արժե 1500-1700 դրամ: Իսկ վարունգի մեկ կիլոգրամը սկսում է 800 դրամից եւ հասնում 1000 դրամի: Նկատենք, որ դդմիկն էլ է թանկացել. այս օրերին դդմիկի մեկ կիլոգրամը վաճառվում է 1500 դրամով: Էլ չենք խոսում թարմ կանաչիների թանկացման մասին: Դրանց գները սկսում են 200 դրամից: Օրինակ, մեկ կապ խառը կանաչին արժե 300 դրամ, իսկ կանաչ սոխը՝ 350-400 դրամ է, ռեհանի կապի գինը 260 դրամ է:

Ի դեպ, նշենք, որ բանջարեղենը սպառողական զամբյուղում էական կշիռ ունի: Մասնագետների խոսքով, բանջարեղենի թանկացման պատճառը պարարտանյութերի, թունաքիմիկատների, վառելանյութերի գների բարձրացումն է: Այս ամենն իր ազդեցությունը է ունենում նաև գյուղատնտեսական մթերքների գների վրա։

armlur.am