
Արքայազն Հարին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, վարձել են Քրիստոֆեր Սանչեսին՝ ԱՄՆ նախագահներ Բարաք Օբամայի եւ Ջորջ Բուշի նախկին անվտանգության աշխատակցին, հայտնում է բրիտանական The Sun-ը։
Նոր թիկնապահն արդեն զույգին ուղեկցում է Նիդերլանդներում «Անպարտելիների խաղի» ընթացքում՝ սպորտային միջոցառում, որին մասնակցում են ներկա եւ նախկին զինվորականներ, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել։