Փաշինյանն` ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ինքնակամ հրաժարական չի տա։ Ես նման ակնկալիք չունեմ: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը։
Նրա խոսքով, Փաշինյանի դեպքում մի ուղի կարող է լինել, երբ ԱԱԾ ղեկավարը, գլխավոր դատախազն ու ոստիկանապետը միասին մտնեն Փաշինյանի կաբինետ և նրան ձերբակալեն որպես պետական դավաճանի։
«Արևմուտքը ձեռք է քաշել ՀՀ-ից, մեզ հանձնել են Թուրքիային այն դեպքում, երբ նախկինում մենք ուղիղ երկխոսության մեջ էինք և՛ եվրոպայի, և՛ ԱՄՆ-ի հետ։ Իսկ այսօր մեր Եվրոպայի պատուհանը Թուրքիան է, ու մենք ունենք ընտրություն, այն է` կամ վերադառնում ենք քարե դար` լինելով ՌԴ-ի կուռացիայի տակ, կամ մենք բնաջնջվում ենք որպես ազգ, լավագույն դեպքում դառնալով օրգանների դոնոր երկիր, այնպես ինչպես հիմա Իրաքն է`գտնվելով Թուրքիայի կուռացիայի տակ», – ասել է փորձագետը` նշելով, որ Փաշինյանի անհեռատես ու անգրագետ քաղաքականության հետեւանքով գտնվում ենք երկու քարի արանքում։
Բանախոսն անդրադարձել է նաև Փաշինյանի ՌԴ այցին, ինչպես նաև խոսել ընդդիմության մեկնարկած շարժմանն ու այս 4 օրերի ընթացքում Ազատության հրապարակում տեղի ունեցողին։
Մանրամասները՝ տեսանյութում։