Անգլիայի Էղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան 96-ամյակի կապակցությամբ հրապարակվել է նրա նոր լուսանկարնը իր երկու սիրելի պոնիների հետ։ Նա իր հանգիստն անցկացնում է Սանդրինգհեմում և տոնում այդ նշանակալի իրադարձությունը, գրում է Daily Mail-ը:
Անցյալ ամիս Վինձորի ամրոցի տարածքում արված փառահեղ լուսանկարում թագուհին կանգնած է իր սիրելի պոնիներից երկուսի՝ Բայբեկ Նայթինգեյլի և Բայբեկ Քեթիի հետ՝ վաղ գարնանը ծաղկած հսկայական մագնոլիայի ծառի դիմաց, գրում է պարբերականը: