Մոսկվայում ձերբակալվել է Մաքսիմ Գալկինի փաստաբան Վադիմ Լյալինը։ Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ։ Նա նաև այնպիսի աստղերի հետ է աշխատել ինչպիսիք են՝ Ստաս Կոստյուշկինը, ֆուտբոլիստներ Ռոման Շիրոկովը և Պավել Պոգրեբնյակը, Ալանա Մամաևան և Ալիսա Արշավինան։
Ձերբակալությունը տեղի է ունեցել Sparrow Hills-ում։ Այս պահին Լյալինը գտնվում է Պետրովկայի մեկուսարանում, որտեղից շուտով նրան կուղարկեն քննչական մեկուսարան։ Ապրիլի 16-ին Բասմանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել՝ կալանք երկու ամսով։ Ըստ հավաստի աղբյուրի՝ փաստաբանին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։