Սոնա Ռուբենյանը, Գարիկ Պապոյանը, Ռազմիկ Ամյանը և Կամո Սեյրանյանը Դուբայում հարսանիքի են մասնակցել․ Սոնան է գողացել հարսի կոշիկը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սոնա Ռուբենյանը, Գարիկ Պապոյանը, Ռազմիկ Ամյանը և Կամո Սեյրանյանը Դուբայում հարսանիքի են մասնակցել․ Սոնան է գողացել հարսի կոշիկը

Երգչուհի Սոնա Ռուբենյանը, երգիչներ Ռազմիկ Ամյանը, Գարիկ Պապոյանը և դուդուկահար Կամո Սեյրանյանը Դուբայում մասնակցել են հարսանեկան արարողության: Նրանք Ինստագրամյան իրենց էջերում տեսահոլովակներ են հրապարակել:

Սոնան ինստագրամյան սթորի բաժնում ցույց է տվել, թե ինչպես է գողանում հարսի կոշիկը, լուսանկարներ հրապարակել հարսի և հյուրերի հետ:

Հարսանեկան արարողության ժամանակ Գարիկն ու Սոնան կատարել են իրենց երգացանկից մի քանի երգեր: Հարսանիքին նաև ներկա է եղել Սոնայի ամուսինը՝ Էմիլը:

Ռազմիկ Ամյանը մի քանի կենդանի կատարումներ է հնչեցրել հարսանեկան արարողության ժամանակ:

Նշենք նաև, որ այս նույն անձնակազմը առավոտյան մեկնել է Մոսկվա: