Թատրոնի ու կինոյի ԱՄԵՐԻԿԱՀԱՅ դերասանուհի, որը ծնվեց 2 տաղանդավոր ՀԱՅԵՐԻ ընտանիքում. ճանաչեցի՞ք մի շարք ամերիկյան ֆիլմերի աստղին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թատրոնի ու կինոյի ԱՄԵՐԻԿԱՀԱՅ դերասանուհի, որը ծնվեց 2 տաղանդավոր ՀԱՅԵՐԻ ընտանիքում. ճանաչեցի՞ք մի շարք ամերիկյան ֆիլմերի աստղին

Թատրոնի ու կինոյի ամերիկահայ դերասանուհի Մագդա Հարութը (Մագդա Եղիշե Հարութ Հարությունյան) ծնվել է 1926 թվականի ապրիլի 22-ին, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: Եղել է Շուշի քաղաքում ծնված, Քալիֆորնիայի համալսարանի արվեստի բաժնի շրջանավարտ, «Անդրանիկ» թատերախմբի դերասան Եղիշե Հարութի դուստրը: Նրա մայրը՝ դերասանուհի Գոհարիկ Անդրանիկը, եղել է «Անդրանիկ» թատերախմբի հիմնադիր Ազնիվ Անդրանիկի դուստրը:

Դերասանուհին սովորել է Քալիֆորնիայի համալսարանի արվեստի բաժնում, մասնակցել է հայ թատերական ներկայացումներին, սովորել է պարի դպրոցում, ռուս դերասան-մանկավարժներ Միխայիլ Չեխովի և Մարիա Ուսպենսկայի մոտ սովորել է դերասանական արվեստ, մասնակցել է «Անդրանիկ» թատերախմբի ներկայացումներին:

Անգլերեն թարգմանել է Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծություններից: 1966թ. առաջին անգամ այցելել է Հայաստան, իսկ 1968թ. հայաստանյան այցելության ժամանակ նկարահանվել է Հայաստանի մասին պատմող ֆիլմում: 1970թ. Երևանում Գարուշ Խաժակյանի, Բաբկեն Ներսիսյանի, Հեղինե Հովհաննիսյանի հետ մասնակցել է Ավիկ Թորոսյանի բեմադրած Ալեքսանդր Արաքսմանյանի «Մի երկար, երկար ճանապարհ» հեռուստաբեմադրությունում, որտեղ խաղացել է ամերիկուհի Ջեյն Սմիթի դերը:

Հետագայում հանդես է եկել ՀԲԸՄ «Արտավազդ» անգլախոս թատերախմբում: Նկարահանվել է մի շարք ամերիկյան ֆիլմերում և հեռուստաբեմադրություններում: Մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 9-ին, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում:

nurblog.info