«Միսս Տիեզերք Արմենիա 2019» տիտղոսակիր, մոդել Դայանա Դավթյանը նոր ֆոտոշարք է իրականացրել, որում հանրահայտ Բարբի տիկնիկի կերպարում է: Գեղեցկուհին նշում է, որ թեեւ իրեն հաճախ են նմանեցնում Բարբիի, ինքը երբեք չի ձգտել տիկնիկի նմանվել, իսկ ֆոտոշարքի գաղափարը լուսանկարիչ Անի Ավետյանինն է:
Դայանան NEWS.am STYLE-ին է տրամադրել իր նոր լուսանկարներն ու պատմել գեղեցկուհի լինելու առավելությունների ու թերությունների մասին:
«Բարբիի զգեստը, որը կրում եմ լուսանկարներում, հատուկ այս ֆոտոշարքի համար է կարվել, ընդ որում՝ մեկ օրում: Հեղինակն իմ շատ սիրելի դիզաներ Անահիտ Բավեյանն է, իսկ տիկնիկին բնորոշ դիմահարդարումս վստահել եմ իմ սիրելի Հասմիկ Ժասմինային:
Ինձ հաճախ են ասում, որ նման եմ Բարբիի՝ հատկապես մեծահասակներից եմ նման կարծիք լսել, բայց դա իմ կողմից դիտավորյալ ընտրված կերպար չէ»,-շեշտեց Դայանան:
Ամբողջությամբ՝ style.news.am