
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր երեկոյան հենց Հանրապետության հրապարակից կմասնակցի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթին, որն այս տարի ունենալու է «Տեր ենք Արցախին» կարգախոսը:
Այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է Ջահերով երթին, օրեր առաջ տեղեկացրել էր 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը: