Ինչպե՞ս է ալկոհոլից հրաժարումն օգնում նիհարելու հարցում
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է ալկոհոլից հրաժարումն օգնում նիհարելու հարցում

Ալկոհոլից հրաժարումը 8-12 շաբաթով նիհարելու ամենաարագ միջոցներից է: Նման կարծիք է հայտնել սննդաբան Մայքլ Մոսլին, հաղորդում է Daily Express-ը:

Մասնագետի խոսքով՝ ալկոհոլային ըմպելիքները շատ կալորիական են, եւ նիհարել ցանկացողների համար դրանք հատկապես վնասակար են: Օրինակ, մեկ մեծ գավաթ գինին շուրջ 230 կալորիա է պարունակում՝ նույնքան, որքան շոկոլադե սալիկը: Միեւնույն ժամանակ ալկոհոլը լավ ախորժակ է բացում, ինչը նունպես խոընդոտում է նիհարելուն:

«Մեծ դեր են խաղում երկու հորմոններ՝ լեպտինն ու գրելինը. լեպտինը նվազեցնում է քաղցի զգացողությունը, իսկ գրելինն ուժեղացնում է այն: Երբ ոգելից ըմպելիք եք օգտագործում, լեպտինի մակարդակը նվազում է, իսկ գրելինի մակարդակը՝ բարձրանում, ինչի արդյունքում բացվում է ախորժակը»,- հայտնել է Մոսլին:

Նրա խոսքով՝ հենց դրանով է պայմանավորված շոկոլադի կամ չիպսերի նկատմամբ հակվածությունը ոգելից խմիչք օգտագործելիս:

Սննդաբանը նշել է, որ եթե հասել եք ցանկալի քաշի, կարելի է ալկոհոլը վերադարձնել սննդակարգ՝ չափավոր քանակությամբ:

news.am