Ռեւմատոիդ արթրիտ. հիվանդության վաղ նշանները
Advertisement 1000 x 90

Ռեւմատոիդ արթրիտ. հիվանդության վաղ նշանները

Ռեւմատոիդ արթրիտն աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ իմունային համակարգը գրոհում է հոդերի լորձաթաղանթը: Ռեւմատոիդ արթրիտն ամենից հաճախ հանդիպում է 40-50 տարեկան մարդկանց մոտ, սակայն այն կարող է առաջանալ նաեւ երեխաների մոտ: Այս հիվանդությանը ենթակա են հատկապես կանայք:

Որո՞նք են ռեւմատոիդ արթրիտի ախտանիշները:

Բժիշկները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել հետեւյալ երեւույթներին. հոդացավեր,
հոգնածություն, մարմնի կոշտություն, ճկունության կորուստ, մարմնի տարբեր մասերի, հոդերի այտուցներ, չորություն բերանի մեջ, քնի հետ կապված խնդիրներ, ախորժակի կորուստ, քաշի կորուստ, քոր կամ չորություն աչքերում, շարժման միջակայքի կրճատում:

Մասնագետների կարծիքով՝ ռեւմատոիդ արթրիտի բնորոշ վաղ ախտանիշներից մեկը հոգնածությունն է, որն առաջանում է որպես օրգանիզմի անմիջական արձագանք բորբոքմանը:

Մեկ այլ տարածված ախտանիշ է ցավը, բորբոքային ծագման այտուց հոդերի միացման հատվածներում: Այդպիսի պահերին հոդերը շրջապատող պարկուճները գրգռվում են ավելորդ կուտակված հեղուկից, եւ դրանք ցավի ազդանշաններ են ուղարկում ուղեղ։

news.am