Մահացել է աշխարհի ամենատարեց կինը
Advertisement 1000 x 90

Մահացել է աշխարհի ամենատարեց կինը

Մահացել է աշխարհի ամենատարեց կինը՝ ճապոնուհի Քեյն Տանական, ով 2019 թվականին ճանաչվել է երկրագնդի ամենատարեց մարդը։ Նա 120 տարեկան էր։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։

Տանական ծնվել է ռուս-ճապոնական պատերազմից առաջ՝ 1903 թվականի հունվարի 2-ին, վերապրել է երկու համաշխարհային պատերազմ և տեսել հինգ կայսրերի գահակալությունը։ Ճապոնուհին ապրել է Ֆուկուոկա պրեֆեկտուրայի ծերանոցում, որտեղ նշել է իր 119-ամյակը։ 2019 թվականի մարտին նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մոլորակի ամենատարեց բնակչուհի։ Աղբյուրը նշում է, որ տատիկը սիրում էր շոկոլադ և գազավորված ըմպելիք և ծրագրում էր ապրել մինչև իր 120-ամյակը:

Այս տարվա հունվարին Իսպանիայում 112 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիան։ Նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում 2021 թվականի սեպտեմբերի 10-ին։ Նա ուներ յոթ դուստր, 14 թոռ և 22 ծոռ:



Նման նյութեր