«System of a Down» ռոք խմբի թմբուկահար Ջոն Դոլմայանը գրառում է կատարել Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։
Նա լուսանկար է հրապարակել և կից գրել․
«Օր առաջ Թուրքիան ստիպված կլինի ճանաչել և ընդունել իրենց սարսափելի անցյալն ու հայ ժողովրդին ոչնչացնելու շարունակական փորձը:
Թուրքիան և նրանց խամաճիկ Ադրբեջանը ծանր գին են վճարելու մարդկության դեմ իրենց կատարած ոճրագործությունների համար։
Թող հայ ժողովրդի հոգիները հանգչեն խաղաղությամբ և մխիթարվեն այն փաստով, որ մենք ոչ պակաս երջանիկ ենք, ոչ պակաս աշխատասեր և դեռ պահպանում ենք մեր հավատքն ու ընտանիքը: Մենք միշտ կծաղկենք, անկախ նրանից, թե որքան շատ հարձակվեն մեզ վրա»: