Մերկուրին նաև աստղակերպ է (ֆոտո) (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մերկուրին նաև աստղակերպ է (ֆոտո)

Միջազգային աստղագիտական միությունը աստղակերպը կոչել է լեգենդար Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի անունով՝ ի պատիվ երգչի ծննդյան 70-ամյակի։ Ինչպես հայտնում է Telegraph-ը, խմբի կիթառահար Բրայան Մեյը (մասնագիտությամբ՝ աստղաֆիզիկոս) այդ մասին հայտարարել է շվեյցարական Մոնտրյո քաղաքում՝ երգչի ծննդյան 70-ամյակի առիթով երեկոյի ժամանակ։ Մոնտրյոյում է երգիչն անցկացրել իր կյանքի 13 տարիները, այնտեղ խումբը նաև ալբոմներ է ձայնագրել։

Նշվում է, որ խոսքը 1991 թվականին հայտնաբերված 17473 աստղակերպի մասին է։

«Այսուհետ այդ օբյեկտը հայտնի կլինի որպես 17473 Ֆրեդի Մերկուրի աստղակերպ. դա արվել է ի նշան առաջադեմ ազդեցության, որը ցուցաբերել է Ֆրեդին աշխարհի վրա»,- հավելել է երաժիշտը։

Աստղակերպը գտնվում է Մարսի և Յուպիտերի ուղեծիրների միջև՝ աստղակերպների գլխավոր գոտում։

astx