Ֆիլիպ Կիրկորովն ամբողջ Ռուսաստանում 106 համերգ կունենա
Advertisement 1000 x 90

Ֆիլիպ Կիրկորովն ամբողջ Ռուսաստանում 106 համերգ կունենա

Ռուսաստանի ժողովրդատական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը համառուսական համերգային ծրագրի շրջանակներում 106 համերգ կունենա, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «МТС Энтертейнмент» ընկերությունը։

«Աստղային հոբելյանական տարվա շրջանակներում այս շոուն պետք է տեսնեմ ամբողջ Ռուսաստանում՝ Կալինինգրադից մինչեւ Հարավ-Սախալինսկ․ չէ՞ որ նման մասշտաբ դեռ չի եղել։ Ամբողջական շոուն կտեսնեն յուրաքանչյուր քաղաքում»,- երգչի մամուլի ծառայության հաղորդագրությունը մեջբերել է գործակալությունը։

Կիրկորովը նոր՝ «55. Gold the greatest hits» շոուն երկրում կցուցադրի 2022թ․-ի հունից մինչեւ 2023թ․-ի ավարտ։