Դե, եթե հաստատել է, թող բարի լինի դիմումն ուղարկի. ՀՀԿ-ն՝ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալու մասին. yerkir.am
Advertisement 1000 x 90

Դե, եթե հաստատել է, թող բարի լինի դիմումն ուղարկի. ՀՀԿ-ն՝ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալու մասին. yerkir.am

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ  Հովիկ Աբրահամյանից ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չեն ստացել:

Դիտարկմանը, թե Աբրահամյանը հաստատել է տեղեկությունը, որ դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից, Թադևոսյանն արձագանքեց. «Դե, եթե հաստատել է, թող բարի լինի դիմումն ուղարկի: Դիմում չենք ստացել, այս պահի դրությամբ դիմում չկա, հենց լինի, տեղյակ կլինեք»:



Նման նյութեր