Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում ապրիլի 26-27-ը, 30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վրկ:
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 26-27-ի, 30-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28- 29-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 26-28-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: