Կարծես թե, Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի մոտ ամեն ինչ ավելի քան լուրջ է։ Նախօրեին Քիմը իր սիրելիի հետ ներկայացել է Վաշինգտոնում տեղի ունեցող կատակերգուների համար նախատեսված մրցանակաբաշխությանը, որպեսզի աջակցի Դևիդսոնին։
Զույգը նստել էր դահլիճի ամենավերևի հատվածում և քիչ է երևացել հանրության առաջ:
Ցավոք սրտի, զույգը չի երևացել կարմիր գորգի վրա, սակայն բոլորը սպասում են նրանց Met Gala-ի երեկույթին, որը տեղի կունենա մայիսի 3-ին։