Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը դժվարությամբ է վերապրում բաժանումը միակ որդու հորից։ Գոհարը բազմաթիվ անգամներ պատմել է, որ նախկին սիրելին՝ Սերգեյ Գրիգորյանցը, շատ է նեղացրել իրեն, մասնավորապես անտարբերությամբ եւ բարդ շրջանում աջակցության բացակայությամբ։ Ավետիսյանի շատ երկրպագուներ հույս ունեին, որ զույգը կրկին կվերամիավորվի։ Սակայն երկրպագուների հետ զրույցում Սերգեյը հերքել է դա՝ հայտարարելով, որ բացարձակապես չի ցանկանում վերադարձնել որդու մորը։ Նրա կարծիքով՝ դրա համար լուրջ պատճառներ կան։
«Այն Գոհարն այլեւս չկա։ Վերադարձնելու ոչ ոք չկա»,- երկրպագուների հետ զրույցում ասել է նա։
Բացի այդ՝ նա ընտանեկան դրաման «Աստծո նախախնամություն» է համարում։ Գրիգորյանցը վստահ է, որ իր ու Գոհարի համար ավելի լավ լինի առանձին ապրել։ Ընդ որում, պարզվում է՝ տղամարդը չի հրաժարվում մեծացնել որդուն։
«Աստված ինձանից հեռացրել Գոհարին, ինձ՝ Գոհարից։ Նշանակում է՝ այդպես ավելի լավ է։ Ես հարյուր տոկոսով վստահում եմ Աստծուն, այդ պատճառով երբեք ոչ մի բանի համար չենմզղջում։ Ցավոտ է լինում, տհաճ, բայց ես վաղն ուրիշը կդառնամ, եւ այդ բոլոր սպիներն արդեն արդեն ցավ չեն զգա»,- Ավետիսյանի նախկին սիրելիի խոսքերը մեջբերել է StarHit-ը։
Սերգեյը նաեւ նշել է, որ կյանքը դեռ անպայման ամեն ինչ իր տեղը կդնի։