Երիտասարդներն այսօրվա իրազեկման ակցիան ամփոփեցին Կառավարության շենքի դիմաց:
Նրանք «առաջին անհրաժեշտության պարագաներ» էին բերել կառավարության դիմաց՝ փոխանցելու Նիկոլ Փաշինյանին.
«Ինքն այլ ելք չունի, դատվելու է,քանի որ շուտով հայտնվելու է ճաղերի հետևում, մենք, որպես բարի կամքի դրսևորում, կառավարության դիմաց բերել ենք առաջին անհրաժեշտության պարագաներ, որոնք ինքը կօգտագործի կալանավայրում»,-ասաց ակցիա իրականացնող երիտասարդներից մեկը՝ Հովհաննես Հարությունյանը՝ նշելով, որ զուգարանի թուղթ մի քիչ շատ են դրել, քանի որ դրա կարիքը կալանավայրում կարող է շատ ունենալ։ Ոստիկաններն անմիջապես շրջապատեցին խաղաղ ակցիայի մասնակցին ու բերման ենթարկեցին։
Երիտասարդները մնացին անկոտրուն ու Հանրապետության Հրապարակում ծածանեցին Արցախի մեծ դրոշը: