New York Times-ի գովազդում Բրիտանիայի վարչապետին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

New York Times-ի գովազդում Բրիտանիայի վարչապետին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվել

Աշխարհի ամենշատ վաճառվող թերթերից մեկի՝ New York Times-ի ապրիլի 25-ի համարում զետեղված գովազդում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ է արվել «արդարություն բերել Հայոց ցեղասպանության հարցում»: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թերթի նշյալ համարի 5-րդ էջի ստորին հատվածում պատկերված է Ջոնսոնը, նրա վերևում՝ իր Օսմանյան Թուրքիայի վերջին շրջանում կրթության և ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Ալի Քեմալի նկարը, որը եղել է Ջոնսոնի հոր պապիկը:

Նկարների մեջտեղում էլ հետևյալ գրությունն է.

«Այս մեծ մարդը քո մեծ պապիկն է: Նա մի թուրք լրագրող ու քաղաքական գործիչ էր: Նրան դավաճան հայտարարեցին այն բանի համար, որ ցանկանում էր պատժել Հայոց ցեղասպանության պատասխանատուներին: Վերջում էլ փողոցում սպանեցին»:

Ներքևի աջ անկյունում էլ զետեղված է Ջոնսոնին ուղղված վերոհիշյալ կոչը՝ «Արդարություն բեր Հայոց ցեղասպանության հարցում»:

Ուշագրավ է, որ թեմային անդրադարձել են նաև թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ գովազդի պատվիրատուն հայ գործարար Րաֆֆի Մանուկյանն է:



Նման նյութեր