Երգչուհի Վերա Բրեժնևան նախօրեին տված հարցազրույցում հայտնել է, որ նա իրեն չի համարում ուկրաինացի երգչուհի․ այս տեղեկությունը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, ուստի երգչուհին բացատրել է իր խոսքերը։
«Ես ինձ չեմ համարում ուկրաինացի երգչուհի, քանի որ ոչ մի անգամ չեմ մասնակցել «Տարվա երգը» փառատոնին և չունեմ ոչ մի կատարում ուկրաիներենով»,- հայտնել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա քննադատել էր ռուսական հատուկ գործողությունը Ուկրաինայի տարածքում, ուստի պարզ չէ երգչուհին այս ամենից հետո ում կողմն է պաշտպանում։