Չեմ պատրաստվում լքել Հայաստանը. Գոռ Հակոբյանը՝ նոր տեսահոլովակի, աշխատանքի և ընտանիքից հաճախ հեռու գտնվելու մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Չեմ պատրաստվում լքել Հայաստանը. Գոռ Հակոբյանը՝ նոր տեսահոլովակի, աշխատանքի և ընտանիքից հաճախ հեռու գտնվելու մասին

Երգիչ, դերասան և երաժշտական պրոդյուսեր Գոռ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ՝ նոր տեսահոլովակի նկարահանման համար: Tert.am Life-ի հետ զրույցում Գոռ Հակոբյանը պատմել է նկարահանման ընթացքից հետաքրքիր դրվագների, «Սիրո հասակ» հումորային նախագիծում գլխավոր դերը մարմնավորելու և ընտանիքն ու աշխատանքը համատեղելու մասին:

«Միացյալ Նահանգներում բնակվող Նարեկ Face-ի կողմից ստացել եմ համատեղ երգ նկարահանելու առաջարկ և հենց այդ նպատակով մեկ շաբաթով մեկնել եմ ԱՄՆ»,- ասաց Գոռը և հավելեց, որ երգն ունի ամառային տրամադրություն:«Թեթև, պարային, սիրո մասին երգ է, նույն մոտիվներով էլ տեսահոլովակն ենք նկարահանել: Բառերի հեղինակները ես և Նարեկն ենք, յուրաքանչյուրս մեր հատվածն ենք գրել, իսկ գործիքավորումն արել եմ ես»,- ասաց նա:

Գոռ Հակոբյանը պատմեց, որ նկարահանումներն արվել են Կալիֆորնիայում, որտեղ նա տեսահալովակ է նկարահանել առաջին անգամ: Նաև պատմեց նկարահանումների ընթացքում հետաքրքիր դրվագների մասին:
«Երբ նկարահանում էինք տեսահոլովակը մեզ մարդիկ էին անհրաժեշտ, ովքեր կնկարահանվեին ընդհանուր պարային տեսարաններում ու մարդիկ հայազգի չէին, իրենց համար անսովոր էր հայկական հնչյունների ներքո պարելն ու անբնական էր ստացվում՝ ստիպված իրենց ոճին համապատասխան երգ էինք միացնում, որ կարողանային պարել»,- ասաց նա և նկատեց, որ ընթացքն իր համար բավականին հետաքրքիր է եղել:

Ամբողջությամբ՝ tert.am.life