Լոս Անջելեսում շարունակվում է պայքարը Քարդաշյանների ընտանիքի և երգչուհի Բլեք Չայնայի միջև։ Բանն այն է որ Բլեք Չայնան դատի է տվել Քարդաշյանների ընտանիքին` ասելով, որ նրանք ոչնչացրել են երգչուհու կարիերան, իսկ Քայլի Ջենները՝ Քարդաշյաններից ամենափոքրը, հանդես է եկել դատարանում նախօրեին հետևյալ հայտարարությամբ։
«Նա սպառնացել է եղբորս սպանել, հիշում եմ այդ օրը տեսա Ռոբին, նա շատ հիասթափված էր, ասաց, որ երգչուհին իր վրա ատրճանակ էր ուղղել։ Ավելի ուշ նա գրություններ էր ուղարկում ինձ համացանցով` ասելով, որ ինձ հաշված օրեր են մնացել»,- հայտնել է Քայլին։
Իսկ այն հարցին, թե ինչու ավելի շուտ չի հայտնել դատարան այս սպառնանքների մաին` Քայլին նշել է, որ նա լուրջ չէր վերաբերվում այս ամենին։