ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին կարծում է, որ առաջիկա մի քանի շաբաթների զարգացումները առանցքային դեր կխաղան ուկրաինական պատերազմի ելքի առումով։ Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում Արեւմուտքի կողմից Կիեւին ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ ընթացող խորհրդակցությունների ժամանակ։
«Երկու, երեք, չորս շաբաթը կորոշի պատերազմի ընդհանուր արդյունքը», – Միլի խոսքերը մեջբերում է The Washington Post-ը։ Նրա կարծիքով՝ «ժամանակն Ուկրաինայի կողմից չէ»։ Խոսելով Դոնբասում ռազմական գործողությունների մասին՝ ԱՄՆ Զինված ուժերի շտաբի ղեկավարը նշել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու Արեւմուտքի շարունակականության կարեւորությունը։
Հրատարակության տվյալներով՝ խորհրդակցություններին մասնակցում են շուրջ 40 երկրների ներկայացուցիչներ։ Նրանք քննարկում են, մասնավորապես, ուկրաինական պատերազմն ու նրան նոր զենքի մատակարարումը։