Որոշ հիվանդություններ կարող են անդրադառնալ ձեռքերի վրա, կարծում է ռեւմատոլոգ-սրտաբան Վիկտորյա Լվովսկայան (Ռուսաստան):
«Հինգերորդ ալիք»-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ ափերի չափից շատ քրտնարտադրությունը կարող է վկայել վահանաձեւ գեղձի հիպերֆունկցիայի մասին՝ նման պացիենտի մոտ չափազանց շատ հորմոններ են արտադրվում, նյութափոխանակության գործընթացներն արագանում են, ինչը հանգեցնում է տհաճ ախտանիշների։
Ափերի գունատությունն ու չորությունն իրենց հերթին կարող են վկայել վահանաձեւ գեղձի ֆունկցիայի նվազման մասին։ Ձեռքերի չոր մաշկը, ըստ մասնագետի, հաճախ վկայում է վիտամինների պակասի եւ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման մասին։
Ձեռքերի մաշկի դեղնումը, ըստ մասնագետի, սովորաբար վկայում է լյարդի եւ լեղուղիների հիվանդությունների մասին։ Ափի կարմրությունը կարող է վկայել նաեւ լյարդի հիվանդությունների կամ օրգանիզմի ինտոքսիկացիայի մասին։
Եթե ափերը մեծացել են, դա կարող է վկայել հիպոֆիզի՝ գլխուղեղի ստորին հավելվածի ուռուցքների առկայության մասին։ Հիպոֆիզը, ինչպես հիշեցնում է մասնագետը, արտադրում է հորմոններ, որոնք ազդում են աճի, նյութափոխանակության եւ վերարտադրողական ֆունկցիայի վրա։
Մատների թմրածությունն ու ցնցումները իրենց հերթին հուշում են նյարդաբանական խանգարումների մասին։
Դիստալ միջֆալանգային հոդերի հատվածում հաստացումը, ըստ մասնագետի, կարող է վկայել օստեոարթրիտի հանգուցային ձեւի զարգացման մասին, իսկ հոդերի դեֆորմացիան կարող է լինել ռեւմատոիդ կամ փսորիատիկ օստեոարթրիտի հետեւանք՝ վկայելով հոդատապի արթրիտի մասին։ Մատների ծայրերի «թմբուկի փայտիկների» տեսքով հաստանալը եւ եղունգների «թվատախտակի» տեսք ստանալը կարող են վկայել թոքերի եւ սրտի հետ կապված խնդիրների մասին։