2 ավտոմեքենա, 1 բնակարան և դրամային եկամուտ․ Շիրակի մարզպետի համեստ հայտարարագիրը
Advertisement 1000 x 90

2 ավտոմեքենա, 1 բնակարան և դրամային եկամուտ․ Շիրակի մարզպետի համեստ հայտարարագիրը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն սկսել է հրապարակել պետական պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը։ «Հրապարակն» ուսումնասիրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հայտարագիրը։

Ի դեպ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական էջի ռեեստր բաժնում վերջին անգամ Բաղդասարյանի ունեցվածքի մասին տվյալներ մուտքագրվել էին 2020 թվականին։ Ըստ այդմ, Նազելի Բաղդասարյանը հայտարարագրել է 1 բնակարան, տրանսպորտային միջոցներ բաժնում՝ MAZDA և MERCEDES-BENZ ավտոմեքենաներ, որոնց առկայությունը պահպանվել է նաև տարվա վերջ։ Դրամական միջոցներ բաժնում՝ տարվա սկզբում մարզպետը հայտարարագրել է՝ 750 հազար դրամ, իսկ տարվա վերջում ՝ 1 միլիոն 300 հազար դրամ։ Կանխիկ բաժնում տարվա սկզբում ներկայացված է 650 հազար դրամ և 200 ԱՄՆ դոլար։ Տվյալ տարվա վերջում՝ 800 հազար դրամ և 200 ԱՄՆ դոլար։ Աշխատանքի դիմաց նրա եկամուտների մասում նշված է, որ ՀՀ ԱԺ-ից ստացել է 7 միլիոն 905 հազար 830 դրամ։

Նկատենք, որ եկամուտների հայտարարագրում, որպես կանոն, տեղ են գտնում միայն գրանցված եւ օրինական եկամուտները, իսկ թե իրական եկամուտը եւ ունեցվածքն ինչքան է, պետք է հանձնաժողովն ու նախաքննության մարմինները պարզեն։

hraparak.am



Նման նյութեր