ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտանեկան գործարարության կառավարումը հանձնել է իր որդիներին՝ Դոնալդ Կրտսերին և Էրիկին:
Ինչպես տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը դա հավաստել է լրագրողների համար իր առաջին կանոնավոր ճեպազրույցում:
«Այո, նա (Թրրամփը) հեռացել է ընկերությունից, ինչպես և խոստացել էր, իր պաշտոնն զբաղեցնելուց առաջ: Այժմ ընկերության ղեկավարումը լիովին Դոնի և Էրիկի ձեռքին է»:
Հունվարի 20-ին կայացած պաշտոնակալությունից մեկ օր առաջ Թրամփը հայտարարել է ավելի քան 400 մասնավոր ընկերություններում իր բոլոր պաշտոններից կամավոր հեռանալու մասին: Դա հավաստող փաստաթղթի պատճենը CNN հեռուստաընեկրուկթյանն է տրամադրել Trump Organization գործարար-կայսրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: