
Բրիտանական միապետի կյանքի մասին պատմող «Թագը» սերիալի հինգերորդ եթերաշրջանի նկարահանումները եռուն շրջանում են։ Նախագծի թիմը զբաղված է վեցերորդ եթերաշրջանի համար դերասաններ որոնելով։ Նկարագարությունում նշվում է, որ գլխավոր դերասանուհին պետք է «ֆիզիկական լուրջ նմանություն» ունենա Քեյթ Միդլթոնին, հայտնում է The Sun-ը։
Ու թեւ «Թագը» սերիալի շարունակության մանրամասները չեն հաղորդվում, հայտնի է, որ արքայազն Ուիլյամը Քեյթ Միդլթոնի հետ ծանոթացել է 2001թ․-ին Շոտլանդիայի Սենթ Էնդրյուսի համալսարանում իր ուսման ընթացքում։ Ուիլյամին տպավորել է համալսարանական ցուցադրություններից մեկի ընթացքում Միդլթոնի հայտնվելը պոդիումում։ Նրանք ամուսնացել են Լոնդոնում 2011թ․-ին։