Սոչիում 12-ամյա երեխայի դի է հայտնաբերվել. նրան կծել է շունը
Advertisement 1000 x 90

Սոչիում 12-ամյա երեխայի դի է հայտնաբերվել. նրան կծել է շունը

Սոչիում շունը մահացու կծել է երեխային. աղջիկը եկել էր Սարատովից՝ մասնակցելու Ռուսաստանի շախմատի մանկական առաջնությանը։ Այս մասին տեղեկացնում է Mash-ը իր տելեգրամյան հարթակում։

12-ամյա Պոլինա Կունիկովան մրցաշարին մոր հետ էր։  Նա միայնակ զբոսանքի է գնացել՝ ծնողի թույլտվությամբ։  «Իլոնա» առողջապահական և կրթական կենտրոնի մոտ, որտեղ նրանք ապրում էին, ցանկապատի հետևում տեսել է շան ձագեր և բարձրացել է նրանց շոյելու։

Աղջկա վրա հարձակվել է շունը և կծել երեխային։  Մեկ ժամ անց դին նկատել է անցորդը, երբ գնացել է շներին կերակրելու։



Նման նյութեր