Երեք տարբերակ Ելենա Մալիշևայից՝ առանց դեղորայքի ճնշումն իջեցնելու համար
Advertisement 1000 x 90

Երեք տարբերակ Ելենա Մալիշևայից՝ առանց դեղորայքի ճնշումն իջեցնելու համար

Բժշկական գիտությունների դոկտոր, հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան և նրա գործընկեր Հերման Գանդելմանը նշել են առանց դեղորայքի զարկերակային ճնշումը նվազեցնելու երեք եղանակ: Օգտակար առաջարկություններն արվել են Առաջին ալիքի  «Կյանքը հիանալի է» հաղորդաշարի եթերում:

Մասնագետները նշել են, որ նիհարելով կարելի է խուսափել հիպերտոնիայից։ «Եթե մենք նվազեցնենք քաշը մեկ կիլոգրամով, ապա միջինում արյան ճնշումը նվազում է սնդիկի սյան  մեկ միլիմետրի  չափով»,- ասել է Գանդելմանը:

Բացի այդ, ճնշումը նորմալացնելու համար պետք է ավելի քիչ աղ ուտել և մարզվել։ «Երբ աղ ենք օգտագործում, նատրիումը պահպանվում է մարմնում, ինչը հանգեցնում է անոթային պատի այտուցի», – բացատրել է Գանդելմանը: Մալիշևայի խոսքով՝ սննդակարգից աղը բացառելով՝ կարող եք ճնշումը նվազեցնել մինչև 10 միավոր։

Որպեսզի ճնշումը իջնի ևս 10 միավոր՝ շաբաթական առնվազն հինգ անգամ, պետք է ժամանակ հատկացնել 30 րոպեանոց մարզումների համար։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ արյան անոթները լայնանում են, ինչն օգնում է նվազեցնել ճնշումը, պարզաբանել է հեռուստահաղորդավարուհին։

shantnews.am