Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում ներկա է գտնվել «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրությանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում ներկա է գտնվել «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրությանը

Օրեր առաջ Վաշինգտոնում կայացել է Կոմիտասին նվիրված «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրությունը, որին նաև ներկա է եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը:

Ֆիլմի ռեժիսոր Արման Նշանյանը լուսանկար է տեղադրել՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին. «Շնորհակալ եմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը, հանձինս հարգարժան դեսպան Լիլիթ Մակունցի, Վաշինգտոնում հայերի ցեղասպանությանը և մեծն Կոմիտասին նվիրված «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրությանը ներկա գտնվելու համար»։