Գիտնականներին հաջողվել է ստեղծել նոր պլաստիկ նյութ, որը կարող է հիմք դառնալ հագուստի արտադրման համար, որոնցում մարդիկ երբեք չեն շոգի: Այդ հագուստներում այնքան հով կլինի, որ հարկ չի լինի օդորակիչներ օգտագործել:
Վերջերս մշակված նյութը կլանում է ոչ միայն մարմնի խոնավությունը և ջերմությունը, այլ նաև ինֆրակարմիր ճառագայթները: Մեր մաշկը մշտապես արձակում է ինֆրակարմիր ճառագայթներ, այդ պատճառով մենք շոգում ենք, երբ հագուստ ենք հագնում:
Թեստի ժամանակ նոր կտորից հագուստի տակ մարմնի ջերմաստիճանը եղել է 4 աստիճանով ցածր, քան բամբակյա կտորից հագուստի տակ, հայտնում է nua.in.ua-ն: