Ոստիկանները բազմաթիվ զենքեր են հայտնաբերել ռեփեր A$AP Rocky-ի տանը, ով կասկածվում է մարդկանց ուղղությամբ կրակելու մեջ, հայտնում է TMZ պորտալը։
Այժմ իրավապահները զենքը կուղարկեն բալիստիկ փորձարկումների՝ պարզելու, թե արդյոք այն օգտագործվել է անձի վրա հարձակման համար։ Կպարզվի նաեւ զենքի ծագումը։
Երաժիշտին բերման են ենթարկել ապրիլի 20-ին Լոս Անջելեսի օդանավակայանում՝ Ռիհաննայի հետ Բարբադոսից վերադառնալուց անմիջապես հետո։ Մի քանի ժամ անց նա ազատ է արձակվել 550 հազար դոլար գրավի դիմաց։
Մեղադրողը հայտարարել է, որ 2021 թվականի նոյեմբերի 6-ին A$AP Rocky-ն իբր երկու հոգու ընկերակցությամբ մոտեցել է իրեն փողոցում։ Ըստ հայցվորի՝ կոնֆլիկտի արդյունքում չորս կրակոց է արձակվել, որոնցից մեկը դիպել է ձախ ձեռքին։