Մոսկվայի հրեական «Շալոմ» թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար և Ալլա Պուգաչովայի մտերիմ ընկեր Ալեքսանդր Լևենբուքը NEWS.ru-ին հայտնել է, որ երգչուհին Ռուսաստան կվերադառնա մինչև 2022 թվականի աշուն։ Նա հավելել է, որ մինչ նրա գնալը զանգահարել են միմյանց։
«Նա [ընդմիշտ] հեռանալու անհրաժեշտություն չունի: Նա հեղինակավոր անձնավորություն է Ռուսաստանում, ազդեցիկ, միլիոնավոր մարդկանց կողմից սիրված։ Ալլան անձամբ ինձ խոստացավ վերադառնալ աշնանը: Մենք հեռախոսով զրուցեցինք իրար հետ նրա մեկնելուց քիչ առաջ։ Եվ եթե ասել է, ապա կվերադառնա», – վստահեցրել է Լևենբուքը: