Վերահսկիչ պալատի նախագահի որդին և կինը ժամանակավորապես կասեցրել են անդամությունը ՀՀԿ-ին. tert.am
Advertisement 1000 x 90

Վերահսկիչ պալատի նախագահի որդին և կինը ժամանակավորապես կասեցրել են անդամությունը ՀՀԿ-ին. tert.am

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի որդին՝ Վարդան Զաքարյանը և կինը՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամությունը ժամանակավորապես կասեցնելու մասին դիմում են գրել: Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

«Դիմել են կուսակցության կանոնադրության համաձայն՝ ժամանակավորապես կասեցնելու իրենց անդամությունը ՀՀԿ-ին»,-ասել է Թադևոսյանը:

Մամուլում այսօր տեղեկություն կա, որ Իշխան Զաքարյանի որդին պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով «Ծառուկյան դաշինքից» առաջադրվել Նոր Նորք համայնքում: Նա Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետն է:



Նման նյութեր